Հումելսի հայր. «Բարսելոնայի» հետ ոչ մի բանակցություններ չեն եղել

Հումելսի հայր. «Բարսելոնայի» հետ ոչ մի բանակցություններ չեն եղել

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսի հայրը վստահ է նրանում, որ իր որդին ոչ մի բանակցություններ չի վարել «Բարսելոնայի» հետ:

Հիշեցնենք’ գերմանական ԶԼՄ-ները վերջերս հաղորդում էին, որ կատալոնական ակումբը բանակցում է պաշտպանի հետ, որպեսզի վերջինս հաջորդ մրցաշրջանից հանդես գա այնտեղ: Սակայն նրա հայրը այսօր հերքել է այդ տեղեկությունը

-Հումելսը երբեք բանակցություններ չի վարել «Բարսելոնայի» հետ: Չնայած բոլոր խոսակցություններին:

Այո, յուրաքանչյուր ֆուտբոլիստ երազում է խաղալ եվրոպական գրանդներից մեկում’ «Բարսելոնայում», «Ռեալում» կամ «Յունայթեդում»: Սակայն ես չեմ կարծում, որ Մատսը վերջնական արդյունքում կհեռանա «Բորուսիայից»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում