Ֆալկաո. Տոտտին կարող է հաղթել «Ոսկե գնդակը»

Ֆալկաո. Տոտտին կարող է հաղթել «Ոսկե գնդակը»

Բրազիլիայի հավաքականի լեգենդ Ֆալկաոն, ով ժամանակին խաղացել է «Ռոմայում», գովեստի խոսքեր է հնչեցրել Ֆրանչեսկի Տոտտիի հասցեին, ով Ա Սերիայում է ուղիղ 20 տարի:

-Տոտտին հարավամերիկացու տեխնիկա ունի ու նա արժանի է «Ռոմայի» հետ մի քանի տիտղոսներ նվաճելուն: Նա կարող է հաղթել նույնիսկ «Ոսկե գնդակը»,- ասել է նա Tele Radio Stereo-ի հետ զրույցում:

-Տոտտին առանձնահատուկ ֆուտբոլիստ է: Երբ նա սկսեց խաղալ, ոչ ոք չէր մտածում, որ կդառնա մեծագույն խաղացող: Իտալիայում հեշտ չէ երիտասարդական ակադեմիայից հասնել առաջին թիմ. նրա մոտ հաջողվեց, ու նա դարձավ «Ռոմայի» խորհրդանիշը: Նա կարողանում է մտածել ոտքերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում