Ջոնսը հնարավորություններ ունի մասնակցելու «Չելսիի» հետ խաղին
29/03/2013 15:28
Նմանատիպ
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Ֆիլ Ջոնսը փետրվարի կեսերից խաղադաշտ դուրս չի եկել:
Նա վնասվածք էր ստացել «Ռեդինգի» հետ գավաթային խաղում ու դրանից հետո խաղադաշտ դուրս չի եկել: «Յունայթեդը» երեք օրում պետք է երկու հանդիպում անցկացնի. նախ շաբաթ օրը առաջնությունում մանկունյանցիները կմրցեն «Սանդեռլենդի», իսկ երկուշաբթի, գավաթի խաղարկության շրջանակներում «Չելսիի» հետ:
Այնպես որ, այս պահին Ջոնսի վերադարձը շատ տեղին կլինի: Տեղեկացվում է, որ եթե նա վերջիվերջո հայտնվի հայտացուցակում, ապա դա կլինի միայն լոնդոնցիների հետ մրցավեճում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում