Գեղասահք. Պլյուշենկո. Իմ կարիերայի վրա վերջակետ դրված չէ

Գեղասահք. Պլյուշենկո. Իմ կարիերայի վրա վերջակետ դրված չէ

Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշենկոն հայտարարել է, որ չի պատրաստվում ավարտել կարիերան: Հիշեցնենք, որ գեղասահորդը վերջերս ենթարկվել էր մեջքի վիրահատության, սակայն տքնաջան աշխատում է Սոչիում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցելու համար:

«Այժմ իմ միակ նպատակը սպորտ վերադառնալն է: Դրանից բացի ինձ ոչինչ չի հուզում: Շուտով կգա այն օրը, երբ ես կրկին սառույցի վրա կլինեմ: Իմ կարիերայի վրա վերջակետ դեռ դրված չէ»,-ասել է Պլյուշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում