Կասիլյասը չի մասնակցի «Սարագոսայի» հետ խաղին

Կասիլյասը չի մասնակցի «Սարագոսայի» հետ խաղին

«Ռեալի» գլխավոր մարզչի օգնական Այտոր Կարանկան հայտարարել է, որ Իկեր Կասիլյասը չի կարողանա մասնակցել «Սարագոսայի» հետ առաջիկա հանդիպմանը:

Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Իկերն արդեն լիովին ապաքինվել է և կարող է կրկին պաշտպանել իր թիմի դարպասը:

«Այս պահին Կասիլյասը ոչ մրցակցային վիճակում է: Բայց նաև ճիշտ է, որ նա մարզվում է ընդհանուր խմբում: Երբ նա 100 տոկոսով պատրաստ կլինի, ապա անպայման կհայտավորվի խաղերին»,-ասել է Կարանկան:

Նշենք, որ Կասիլյասը խաղից դուրս վիճակում է դեռևս հունվարից:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում