Դեստրոն վերադառնում է «Ռոմայի» հիմնական կազմ

Դեստրոն վերադառնում է «Ռոմայի» հիմնական կազմ

Մատտիա Դեստրոն հայտավորվել է «Պալերմոյի» հետ վաղը կայանալիք խաղին: Այպիսով, երկուսուկես ամիս բացակայությունից հետո ֆուտբոլիստը կրկին կկարողանա օգնել «Ռոմային»:

Հիշեցնենք, որ Դեստրոն վնասվածք էր ստացել և վիահատվել, ինչի պատճառով էլ բացակայում էր վերջին շաբաթների խաղերին:

Հավելենք` Դեստրոն այս պահի դրությամբ մասնակցել է Իտալիայի առաջնության 16 հանդիպման և դարձել է 4 գոլի հեղինակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում