Լևոն Արոնյանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը

Լևոն Արոնյանը կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը

Լոնդոնում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 12-րդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակ ֆիգուրներով մրցեց 2-րդ հորիզոնականում գտնվող Վլադիմիր Կրամնիկի հետ: Վերջինս նախորդ տուրում իր հաղթանակի և Արոնյանի պարտության շնորհիվ շրջանցել էր հայ շախմատիստին: 

Արոնյան-Կրամնիկ պարտիան տևեց մոտ 6 ժամ, շախմատիստները խաղն ավարտեցին 62 քայլին` ցավոք, հայ գրոսմայստերի պարտությամբ:

Մյուս պարտիաներում ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի և մրցաշարի առաջատար Մագնուս Կարլսենը անակնկալ պարտություն կրեց Վասիլի Իվանչուկից, Թեյմուր Ռաջաբով-Ալեքսանդր Գրիշչուկ և Բորիս Գելֆանդ-Պյոտր Սվիդլեր պարտիաները ավարտվեցին ոչ-ոքի:

Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Վլադիմիր Կրամնիկը’ 8 միավորով, երկրորդը 7.5 միավորով Մագնուս Կարլսենն է, երրորդը Լևոն Արոնյանը’ 6.5 միավոր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում