«Չելսին» և «Ման. Սիթին» կխաղան «Բուշում»

«Չելսին» և «Ման. Սիթին» կխաղան «Բուշում»

Անգլիական երկու գրանդ ակումբները պատրաստվում են ցուցադրական խաղ անցկացնել ԱՄՆ-ում: Խաղը տեղի կունենա մայիսի 23-ին` «Բուշ» մարզադաշտում:

Հետաքրքրական է, որ այս մարզադաշտը 2006 թվականի բացումից հետո առաջին անգամ է պրոֆեսիոնալ ֆուտբոլ ընդունելու:

Նշենք նաև, որ «Չելսի»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպման տոմսերը կարժենան ամենաքիչը 30 դոլլար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում