Կարանկա. Կասիլյասը դեռ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք չի բերել
30/03/2013 10:16
Նմանատիպ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի օգնական Այտոր Կարանկանխոսել է Իկեր Կասիլյասի առաջիկա խաղերում հայտավորվելու հնարավորության մասին: Կարանկայի խոսքերով Կասիլյասը դեռ անհրաժեշտ մարզավիճակ ձեռք չի բերել:
-Իկերը շատ լավ է մարզվում ու մենք գոհ ենք նրանից: Երբ նա ամբողջովին պատրաստ լինի ինչպես բոլոր մյուս ֆուտբոլիստները, ապա կսկսի մրցակցել հիմնական կազմում իր տեղի համար:
Հիշեցնենք, որ դարպասապահը վնասել էր ձեռքը և երկար ժամանակ նրան փոխարինում էր Դիեգո Լոպեսը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում