Ռոուրա. «Սելտայի» հետ խաղը Տիտոն չի ղեկավարի

Ռոուրա. «Սելտայի» հետ խաղը Տիտոն չի ղեկավարի

«Բարսայի» ժամանակավոր մարզիչ Խորդի Ռոուրան ասել է, որ բժիշկները Տիտո Վիլանովային խորհուրդ են տվել չղեկավարել թիմը «Սելտայի» դեմ խաղում.

-Վիլանովայի վերադարձն աշխատանքին աստիճանաբար կլինի: Բժիշկները հարմար գտան, որ «Սելտայի» հետ խաղը նա չղեկավարի: 

Ավելի լավ է չշտապել, թեև նա արդեն մասնակցել է թիմի մարզմանը: Հնարավոր է, որ Տիտոն թիմի հետ Փարիզ մեկնի:

Նրա վերադարձը շատ մեծ նշանակություն ունի: Կարևոր է, որ Տիտոն արդեն թիմի հետ է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում