Մանչինին ցանկանում է մրցաշրջանը Անգլիայի գավաթը ձեռքերում ավարտել

Մանչինին ցանկանում է մրցաշրջանը Անգլիայի գավաթը ձեռքերում ավարտել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին ցանկանում է մրցաշրջանը Անգլիայի գավաթը ձեռքերում ավարտել.

-Ես հասկանում եմ, որ «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարևոր է Անգլիայի գավաթը նվաճել, քանի որ երկու ոսկի կունենան: Բայց այդ մրցաշարում հաղթանակը կարևոր է նաև մեր ու «Չելսիի» համար: 

Մեզ համար կապ չունի, թե կիսաեզրափակչում ում հետ կխաղանք: Հիասթափված ենք Անգլիայի առաջնության ընթացքից, բայց ոչինչ չենք փոխի, եթե որևէ մեկը քեզանից լավն է: Պետք է գավաթը նվաճենք, որ գեղեցկացնենք մրցաշրջանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում