Մազինյո. Տիագոն յուրաքանչյուր այլ ակումբում ավելի շատ կխաղար

Մազինյո. Տիագոն յուրաքանչյուր այլ ակումբում ավելի շատ կխաղար

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ ու «Բարսելոնայի» ներկայիս կիսապաշտպան Տիագո Ալկանտարայի հայր Մազինյոն այնքան էլ գոհ չէ նրանից, որ իր որդին խաղային քիչ պրակտիկա է ստանում կատալոնական ակումբում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Նա ընդգծել է, որ իր որդին շատ է ցանկանում ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ:

-Տիագոն յուրաքանչյուր այլ ակումբում ավելի շատ կխաղար: Նա շատ ամբիցիոզ է, սակայն գործող պայմանագիր ունի «Բարսելոնայի» հետ: Սակայն, միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ նա շատ բան է սովորել այդ ակումբում: Նա բավարար ունակություններ ունի, որպեսզի հաջողության հասնի այնտեղ,- ասել է Մազինյոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում