Ինչպես ավելի վաղ հայտնի էր, «Լիվերպուլը» հետաքրքրված է Հայաստանի հավաքականի ու «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:
Այժմ էլ, ինչպես հաղորդում է CaughtOffside-ը, հայտնի է դարձել, որ մերսիսայդյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում է հայ կիսապաշտպանի համար առաջարկել 12 մլն. եվրո, ինչպես նաև թիմի սլովակ պաշտպան Մարտին Շկրտելին: Վերջինիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն. եվրո:
Հիշեցնենք’ Մխիթարյանի գնմամբ հետաքրքրված են նաև անգլիական այլ ակումբներ’ «Մանչեսթեր Յունայթեդը, «Սիթին» ու «Չելսին»: