«Լիվերպուլը» նշանառության տակ է առել Էրիքսենին

«Լիվերպուլը» նշանառության տակ է առել Էրիքսենին

«Այաքսի» սպորտային տնօրեն Մարկ Օվերմարսը հաստատել է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված է թիմի կիսապաշտպան Քրիստիան Էրիքսենի ծառայություններով: Այս շաբաթ տեղեկություն էր տարածվել, որ մերսիսայդյան ակումբը պատրաստ է 15 մլն. ֆունտ առաջարկել դանիացու համար, ում պայմանագիրը ակումբի հետ գործում է մինչև այս մրցաշրջանի ավարտը:

-Մենք տեսնում ենք, որ արտասահմանցի շատ սկաուտներ են ներկա լինում մեր խաղերին, ու այնտեղ նկատել ենք նաև «Լիվերպուլի» ներկայացուցիչներին: Մենք ցանկանում ենք Էրիքսենին պահել ևս մի քանի տարի, սակայն այն օրը, երբ նա կհեռանա այստեղից, պատրաստ կլինի հանդես գալ ամենաբարձր մակարդակով: Այդպիսի ֆուտբոլիստը օգտակար կլինի աշխարհի ցանկացած թիմի,- Օվերմարսին մեջբերում է De Telegraaf-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում