Վենգեր. «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունը կախված կլինի վերջին ինը խաղերից

Վենգեր. «Արսենալի» տրանսֆերային քաղաքականությունը կախված կլինի վերջին ինը խաղերից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, որ առաջիկա ամռան լոնդոնյան ակումբի տրանսֆերային քաղաքականությունը կախված կլինի այս մրցաշրջանի վերջում թիմի ելույթներից: Այս պահին «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ տեղը’ իր ակտիվում ունենալով 50 միավոր:

-Այժմ շատ են խոսում մեր հնարավոր տրանսֆերների մասին, բայց մենք այս պահին դեռ կոնկրետ որևէ մեկով չենք հետաքրքրվել: Կարևոր է, թե մենք մրցաշրջանի վերջում ինչ արդյունքներ կունենանք ու ինչպիսի խաղ կցուցադրենք: Դրանից ելնելով կորոշենք’ ում գնել ու ում վաճառել: Դա կախված է նրանից, թե ինչպես կխաղանք վերջին խաղերում,- ասել է «կանոնիերների» մարզիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում