«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» մայիսի 23-ին կհանդիպեն Սենտ-Լուիսում
30/03/2013 14:11
Նմանատիպ
«Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» այս մրցաշրջանի ավարտից հետո ընկերական հանդիպում կանցկացնեն Ամերիկայում: Անգլիական երկու ակումբների հանդիպումը կկայանա մայիսի 23-ին, «Բուշ Ստեդիումում», որը Սենտ-Լուիսի «Կարդինալս» թիմի տնային մարզադաշտն է:
-Սա հիանալի հնարավորություն է մեր նախորդ տարվա շրջագայությունից հետո կրկին վերադառնալ ԱՄՆ; Ակումբին ու ֆուտբոլիստներին դուր է գալիս այցելել այնտեղ, դա օգնում է օգնում է եվրոպական ֆուտբոլը ներկայացնել ԱՄՆ-ում: Մենք կհանդիպենք «Մանչեսթեր Սիթիի» հետ, Սենտ-Լուիսում: Հուսով ենք’ հետաքրքիր խաղ կլինի,- ասել է «Չելսիի» գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում