Վենգեր. Շչեսնիին մեծ ապագա է սպասվում

Վենգեր. Շչեսնիին մեծ ապագա է սպասվում

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը խոսել է լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի մասին, ով թիմի հիմնական կազմում իր տեղը զիջել է Լուկաշ Ֆաբիանսկիին:

-Վերջերս Շչեսնին իր 100-րդ հանդիպումը անցկացրեց «Արսենալի» կազմում: Դա մեծ նվաճում է նրա համար: Նրա հիանալի ելույթները փաստում են, որ նրան մեծ ապագա է սպասվում: Այն, ինչ տեղի է ունենում այս պահին, նորմալ գործընթաց է յուրաքանչյուր խաղացողի կարիերայում: Յենս Լեմանն ու Դևիդ Սիմենը նույնպես թերություններ ունեին, չնայած որ ավելի փորձառու էին, քան հիմա Շչեսնին է,- ասել է Վենգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում