Դամիաոն հետաքրքրում է «Նապոլիին» ու «Բորուսիային»

Դամիաոն հետաքրքրում է «Նապոլիին» ու «Բորուսիային»

«Ինտերնասիոնալի» հարձակվող Լեանդրո Դամիաոն մտածում է աշխատավայրը փոխելու մասին:

-Դժվար է մեկնաբանել տրանսֆերային բոլոր խոսակցությունները, քանի որ մենք որևէ պաշտոնական առաջարկ չենք ստացել,- ասել է բրազիլացու գործակալը:

-Սակայն եթե մենք ստանանք առաջարկ, ապա այն պետք է բավարարի ինչպես մեզ, այնպես էլ «Ինտերնասիոնալին», որը չի խոչընդոտի Դամիաոյի հնարավոր տրանսֆերին:

Իմ հաճախորդի ծառայություններով, բացի «Նապոլիից», լրջորեն հետաքրքրված է նաև Դորտմունդի «Բորուսիան»,- ավելացրել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում