«Միլան». Ռայկարդը` Ալեգրիի փոխարե՞ն

«Միլան». Ռայկարդը` Ալեգրիի փոխարե՞ն

Հոլանդացի հայտնի մասնագետ Ֆրանկ Ռայկարդը կարող է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել Մասիմիլիանո Ալեգրիին:

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Ռայկարդը համարվում է «ռոսսոներին» գլխավորելու գլխավոր թեկնածուներից մեկը:

Հիշեցնենք, որ Մասիմիլիանո Ալեգրիի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2014 թվականին: Ու եթե մինչև այս մրցաշրջանի վերջը համաձայնագրի ժամկետը չերկարաձգվի, ապա նա կարող է հեռանալ «Միլանից»:

Այս պահին Ֆրանկ Ռայկարդը գործազուրկ է համարվում, քանի որ հունվարին հեռացվել էր Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:

Պետք է ընդգծել, որ, որպես ֆուտբոլիստ, հոլանդացին միլանյան ակումբի գույները պաշտպանել է 1988-93 թվականներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում