Ռեմսի. Մերժեցի «Յունայթեդին» Վենգերի պատճառով
30/03/2013 15:45
Նմանատիպ
«Արսենալի» կիսապաշտպան Աարոն Ռեմսին խոստովանել է, որ Արսեն Վենգերի հետ հանդիպումը վճռորոշ փաստ եղավ, երբ նա 2008 թվականին որոշեց տեղափոխվել ոչ թե «Մանչեսթեր Յունայթեդ», այլ լոնդոնյան ակումբ:
-Այստեղ տեղափոխվելուս գլխավոր պատճառը Վենգերի հետ հանդիպումն էր, որում ես լսեցի ապագայի նրա ծրագրերը ինձ հետ կապված: Նա երիտասարդ շատ խաղացողների է հրավիրել, նրանց հնարավորություն տվել ու դարձրել մեծ ֆուտբոլիստներ:
17 տարեկան հասակում դժվար էր ընտրություն կատարել, բայց ես հիմա չեմ զղջում: Կարծում եմ’ ճիշտ եմ վարվել: Ես զգում էի, որ «Արսենալն» ամենաշատն է ինձ համար պայքարում: Գիտեի, որ երիտասարդները այստեղ հնարավորություն են ստանում: Բացի այդ, «Մանչեսթեր Յունայթեդում» կիսապաշտպանները այն ժամանակ շատ էին,- ասել է ուելսցին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում