Ռոջերս. «Լիվերպուլը» կարող է ուժեղ խաղացողներ գնել, եթե նույնիսկ չհայտնվի եվրոգավաթներում

Ռոջերս. «Լիվերպուլը» կարող է ուժեղ խաղացողներ գնել, եթե նույնիսկ չհայտնվի եվրոգավաթներում

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ մրցաշրջանի արդյունքներով եվրոգավաթներում հայտնվելը կամ չհայտնվելը չպետք է ազդի ակումբի տրանսֆերային քաղաքականության վրա:

-Կհայնտվենք եվրոգավաթներում, թե ոչ, ակումբը պետք է պահպանի լավագույն խաղացողներին: Իհարկե, մենք կարող ենք հայտնվել Եվրոպայում, սակայն եթե նույնիսկ դա չստացվի, ես վստահ եմ, որ «Լիվերպուլը» կկարողանա գնել ուժեղ ֆուտբոլիստների, ովքեր կամրապնդեն թիմը:

Մենք հասկանում ենք, որ թիմը ուժեղացման կարիք ունի ու աշխատում ենք այդ ուղղությամբ: Մեզ պետք են խարիզմատիկ խաղացողներ, ովքեր կկարողանան կազմակերպել խաղն ու թիմը հավաքել իրենց շուրջը: Պետք է լուծենք այդ խնդիրը,- ասել է Ռոջերսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում