Պիրեսն «Արսենալն» առանց Վենգերի չի պատկերացնում

Պիրեսն «Արսենալն» առանց Վենգերի չի պատկերացնում

«Արսենալի» նախկին կիսապաշտպան Ռոբեր Պիրեսը մեկնաբանել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ամռանը պատրաստվում է թողնել իր պաշտոնը և տեղափոխվել «ՊՍԺ»:

«Վենգերը կարող է ընդունել ցանկացած մարտահրավեր: Այդ թվում և «ՊՍԺ»-ինը: Սակայն ես դժվարությամբ եմ պատկերացնում` ինչպե՞ս կարող է նա հեռանալ «Արսենալից». թիմը հենց նա է կառուցել: Եթե Վենգերը որոշի հեռանալ, ապա բացի «ՊՍԺ»-ից այլ տարբերակներ էլ կան»,-ասել է Պիրեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում