Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ջախջախիչ հաշվով առավելության հասավ «Նյուքասլի» նկատմամբ: «Քաղաքայինները» 4 անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
Գոլերը հեղինակեցին Տևեսը և Դավիդ Սիլվան` առաջին խաղակեսում, իսկ երկրորդ 45 րոպեների ընթացքում աչքի ընկան Վենսան Կոմպանին և «Նյուքասլի» ֆուտբոլիստ Պերչը դարձավ ինքնագոլի հեղինակ:
Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 62 միավոր և շարունակում է ընթանալ երկրորդ հորիզոնականում, իսկ «Նյուքասլը» մնաց 33 միավորով: