Կամբիասոն խաղից հետո գնացել է «Յուվեի» հանդերձարան
30/03/2013 21:57
Նմանատիպ
«Ինտերի» պաշտպան Էստեբան Կամբիասոն հայտարարել է, որ չի ցանկացել «Յուվեի» հետ խաղում վնասվածք հասցնել Սեբաստիան Ջովինկային: Նշենք, որ «Ինտեր»-«Յուվենտուս» (1:2) հանդիպման վերջին րոպեներին այդ խախտման համար Կամբիասոն հեռացվեց խաղադաշտից:
««Յուվենտուսում» հասկանում են. դա դժբախտ պատահար էր: Խաղից հետո գնացի հանդերձարան, որպեսզի իմանայի ինչպես է Ջովինկան: Նա իմ կոլլեգան է, և ես չէի ցանկանում նրան վնասվածք հասցնել:
Կարծում եմ` իմ կարիերան բոլորին պետք է ցույց տա, որ ես ոչ մեկի երբեք չեմ ցանկանում վնաս հասցնել»,-խաղից հետո ասել է Կամբիասոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում