Մանչինի. Կարող ենք նույն ոգով խաղալ
31/03/2013 01:00
Նմանատիպ
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը հավատում է, որ իր թիմը կկարողանա հաղթել մրցաշրջանի մնացած բոլոր խաղերում: «Նյուքասլին» սեփական հարկի տակ 4:0 ջախջախելուց հետո Մանչինին ասել է.
«Այսօր մենք շատ լավ խաղացինք, թեպետ բարդ հանդիպում էր: Առաջին 20-25 րոպեների ընթացքում չկարողացանք ոչինչ անել, սակայն հետո արագացրինք տեմպը:
Կարծում եմ` կարող ենք նույն ոգով շարունակել: Մեզ մնացել է 8 խաղ առաջնությունում և գավաթի խաղարկությունը: Մենք պարտավոր ենք այդ հանդիպումներին ցուցադրել այսօրվա խաղը:
Ինչ վերաբերում է Կոմպանիին, ապա նա դեռ 100 տոկոսով պատրաստ չէ: Նրան անհրաժեշտ է լավ մարզավիճակ ձեռք բերել»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում