Վենգերը ամռանը պատրաստվում է ազատվել միանգամից 12 ֆուտբոլիստներից

Վենգերը ամռանը պատրաստվում է ազատվել միանգամից 12 ֆուտբոլիստներից

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ամռանը պատրաստվում է թիմում մասշտաբային զտում իրականացնել;

Daily Mail պարբերականի տեղեկություններով, ֆրանսիացի մասնագետի սև ցուցակում կհայտնվեն փորձառու ու աստղային մի շարք խաղացողներ: Այդպիսով, ակումբը պատրաստվում է թեթևացնել աշխատավարձերի համար ծախսվող գումարը:

Պարբերականի հավաստմամբ, ակումբը կարող են լքել Թոմաս Վերմալենը, Բակարի Սանյան, Թոմաշ Ռոսիցկին, Ժերվինյոն, Վոյցեխ Շչեսնին ու Պեր Մերտեսակերը, իսկ Սեբաստիան Սկիլաչին, Մարուան Շամախը, Անդրեյ Արշավինը, Նիկլաս Բենդտները, Անդրե Սանտոսը ու Յոհան Ջորուն միանշանակ հեռանալու են լոնդոնյան թիմից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում