Մորատտի. Ոչ-ոքին կլիներ արդար արդյունք
31/03/2013 12:14
Նմանատիպ
«Ինտերի» նախագահ Մասիմիո Մորատտին կարծում է, որ իր թիմը երեկ «Յուվենտուսի» հետ խաղում արժանի չէր պարտության` 1:2: Խաղից հետո Մորատտին ասել է.
-Թիմը լավ խաղ ցուցադրեց: Եթե խոսենք արդյունքից, ապա հանդիպումը մեզ համար անհաջող էր: Բայց մենք լավ խաղացինք հատկապես երկրորդ խաղակեսում: Ցավոք, սովորականի նման առաջին կեսում կրկին վատ էինք խաղում:
Ընդմիջումից հետո հետաքրքիր խաղ էր, բայց արդար արդյուքը կլիներ ոչ-ոքին: Շատ եմ ցավում: Այն դրվագում մաքուր 11 մետրանոց հարված կար, երբ կանոները խախտեցին Կասսանոյի նկատմամբ: Բայց քանի որ 11 մետրանոց չի նշանակվել, անիմաստ է բողոքելը»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում