Հիմենես. Մրցավարը «Ռեալի» դարպասին չնշանակեց ակնհայտ 11-մետրանոցը

Հիմենես. Մրցավարը «Ռեալի» դարպասին չնշանակեց ակնհայտ 11-մետրանոցը

«Սարագոսայի» գլխավոր մարզիչ Մանոլո Հիմենեսը կարծում է, որ Լա Լիգայի 29-րդ տուրի «Ռեալի» հետ տնային հանդիպումը միանշանակ հնարավոր չէ գնահատել, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Տանտերերն ու հյուրերը այս խաղում մեկական գնդակ փոխանակեցին:

-Մրցավարը չնշանակեց ակնհայտ 11-մետրանոցը մրցակցի դարպասին: Եթե մենք մտածենք չնշանակված 11-մետրանոցի մասին, ապա արդյունքից գոհ չենք մնա: Եթե մենք մտածենք, որ երկու կողմերն էլ գոլային պահեր ստեղծեցին, ապա պայքարը պետք է գնահատել հավասար: Իսկ եթե ուշադրությունը հրավիրենք նրա վրա, որ խաղում էինք աշխարհի լավագույն թիմերից մեկի հետ, ապա արդյունքը դրական է,- ասել է Հիմենեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում