Անրին ՄԼՍ-ում հաղթական գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ)

Ֆրանսիացի հայտնի հարձակվող Թիերի Անրին, ով հանդես է գալիս ամերիկյան «Նյու-Յորք Ռեդ Բուլսի» կազմում, հաղթական գոլի հեղինակ է դարձել ՄԼՍ-ի շրջանակներում կայացած «Ֆիլադելֆիա Յունիոնի» հետ մրցավեճում:

Հանդիպումը ավարտվել է 2-1 հաշվով, իսկ Անրին հաղթական գոլը խփել է 81-րդ րոպեին: Պետք է ընդգծել, որ ֆրանսիացին խաղադաշտում է հայտնվել երկրորդ խաղակեսում’ փոխարինելով ավստրալացի Թիմ Կեհիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում