Պիսարո. Կարծում եմ` չեմպիոնության հարցը «Բավարիան» վճռել է

Պիսարո. Կարծում եմ` չեմպիոնության հարցը «Բավարիան» վճռել է

«Բավարիայի» հարձակվող Կլաուդիո Պիսարոն չի թաքցրել իր զգացողությունները «Համբուրգի» հետ տնային խաղից հետո, որում նա դարձավ չորս գոլի հեղինակ, իսկ մյունխենցիները մրցակցին հաղթեցին 9-2 հաշվով:

-Սա պարզապես անհավանական է: Մենք ցանկանում ենք շարունակել այս ոգով: Կարծում եմ’ չեմպիոնության հարցը արդեն վճռված է: Մեկ տիտղոս արդեն գրեթե ունենք, սակայն կան ևս երկուսը: Հուսով եմ’ Ֆրանկֆուրտում մենք վերջնականապես կփակենք բոլոր հարցերը,- ասել է Պիսարոն մյունխենյան ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում:

Հիշեցնենք’ Բունդեսլիգայի առաջնության ավարտից յոթ տուր առաջ «Բավարիան» մոտակա հետապնդողից առաջ է անցել 20 միավորով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում