Լուչեսկու. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել

Լուչեսկու. Կարող էինք ավելի խոշոր հաշվով հաղթել

«Շախտյորի» գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն մեկնաբանել է «Կարպատների» հետ հանդիպումը, որը ավարտվել է դոնեցկյան ակումբի հաղթանակով’ 2-1 հաշվով:

-Ակնկալում էինք, որ դժվար խաղ է լինելու: Գիտեինք «Կարպատների» ամբիցիաները, երբ նրանք խաղում են մեր դեմ, գումարած, որ նրանց երկրպագուները թիմին միշտ առաջ են մղում: Ստացվեց շատ հետաքրքիր հանդիպում: Կարծում եմ’ հանդիսատեսին դա դուր եկավ:

Մրցակիցը սկզբից էլ սկսեց հարձակվողական ֆուտբոլ խաղալ ու դա ցանկալի արդյունք տվեց: Բայց մենք, միևնույն է, արժանի հաղթանակ տարանք: Հաշիվը կարող էր ավելի մեծ լիներ, քան գրանցվել է իրականում,- ասել է Լուչեսկուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում