«Ռեալը» գտել է Խաբի Ալոնսոյի փոխարինողին

«Ռեալը» գտել է Խաբի Ալոնսոյի փոխարինողին

«Գրեմիոյի» կիսապաշտպան Ֆերնանդո Լուկասը հայտնվել է «Ռեալի» ուշադրության տակ, հաղորդում է El Confidencial-ը: Պարբերականի տեղեկություններով, մադրիդցիները Բրազիլիայի հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Խաբի Ալոնսոյի փոխարինողի, եթե վերջինս որոշի լքել ակումբը:

Ֆերնանդոյի պայմանագիրը բրազիլական ակումբի հետ սպառվում է երկու տարի անց, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 20 մլն. եվրո: Նախկինում խաղացողի ծառայություններով հետաքրքրվել են նաև ռուսական «Սպարտակն» ու «Ռուբինը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում