«Իմ կինն ինձ ընտրել է ֆուտբոլային կպչուն պիտակների գրքից, իսկ ես նրան` հեռուստացույցով».Դևիդ Բեքհեմ

«Իմ կինն ինձ ընտրել է ֆուտբոլային  կպչուն պիտակների գրքից, իսկ ես նրան` հեռուստացույցով».Դևիդ Բեքհեմ

Առաջին անգամ Դևիդի և Վիկտորիայի ճանապարհները հատվել են 1996 թ-ին ֆուտբոլային բարեգործական խաղի ժամանակ: Ինչպես լինում է ֆիլմում, երիտասարդ ֆուտբոլիստի և երգչուհու միջև միանգամից բուռն զգացմունքներ են պոռթկում: Հետագայում Բեքհեմը պատմում է.

-Իմ կինն ինձ ընտրել է ֆուտբոլային կպչուն պիտակների գրքից, իսկ ես նրան` հեռուստացույցով: Միանգամայն պարզ էր, որ մենք իրար համար ենք ստեղծված:

Ծանոթությունից հետո զույգը սկսում է հաճախակի հանդիպել, բայց նրանց սիրավեպի մասին ոչ ոք չգիտեր: Միասին երկար ժամանակ անցկացնելու համար նրանք մեքենայով տարբեր տեղեր էին գնում: Առաջին համբույրը եղել է հենց մեքենայի մեջ:
1998-ի հունվարի 25-ին Դևիդը Վիկտորիային ամուսնության առաջարկ է անում և նվիրում երեքկարատանի մատանի: Բեքհեմի ամուսնական մատանին պատված էր 96 բրիլիանտե քարերով: Ֆուտբոլիստը երկու մատանիների համար վճարել է 200 հազար ֆունտ:

Հարսանյաց արարողությունից հետո զույգը մեղրամիսն անցկացնում է Իսպանիայի Մարբելլու քաղաքում: Շատ շուտով նրանք դառնում են երկրի ամենահայտնի զույգը: Տարբեր միջոցառումների ժամանակ Դևիդն ու Վիկտորիան նույն ոճով էին հագնվում:

1999-ին Վիկտորիան հայտարարում է իր հղիության մասին լուրը: Քանի որ Վիկտորիայի ծնողներն այդ ժամանակ գտնվում էին Նյու-Յորքի Բրուկլին թաղամասում, զույգը առաջնեկին կոչում է Բրուկլին:


Տղայի ծնունդից հետո նրանք երկուսն էլ կենտրոնանում են կարիերայի վրա: 2002-ին Լոնդոնում ծնվում է զույգի երկրորդ տղան` Ռոմեոն:


-Մենք երկուսս էլ երջանիկ ենք, որովհետև ծնող դառնալը ամենահիանալի բանն է աշխարհում,- ասել է Բեքհեմը :

2003-ին իսպանական «Ռեալ Մադրիդ» ակումբը 25 միլիոնով գնում է Բեքհեմին, և նրանք տեղափոխվում են Իսպանիա: Նույն տարում Բեքհեմը Մեծ Բրիտանիայի թագուհու կողմից ստանում է Բրիատանական կայսրության շքանշան:

2004-ին լուրեր են տարածվում Բեքհեմի դավաճանության մասին: ԶԼՄ-ների որակմամբ այս լուրն ամենալայն արձագանք ունեցած պատմությունն էր` արքայադուստր Դիանայի մահից հետո: Վիկտորիան խոստովանել է.

-Չեմ թաքցնի` դժվար ժամանակներ էին, բայց ես հասկացա, որ շատ մարդիկ իրենց գինն ունեն:
Վիկտորիան և Բեքհեմը կարողացան հաղթահարել այս ճգնաժամը, և փետրվարին ծնվեց նրանց երրորդ տղան` Կրուզը:


2007-ին Բեքհեմը պայմանագիր Է կնքում «LA Galaxy»-ի հետ,և նրանք տեղափոխվում են Ամերիկա:2011-ի հուլիսին ծնվում է նրանց դուստր` Հարպեր Սեվենը: Վիկտորիան աղջկան կոչում է «To kill mockingbird» գրքի հեղինակի անունով, ում շատ է սիրում: Սեվեն անգլերենից թարգմանաբար նշանակում է յոթ: Վերջինս Դեվիդի երջանիկ թիվն. Անգլիայի հավաքականում նա խաղացել է յոթ համարի ներքո:

 
2013-ի հունվարի 31-ին Բեքհեմը պայամանագիր է կնքում ֆրանսիական «ՊՍժ» ակումբի հետ, և կատարվում է Վիկտորիայի երազանքը. նրանք տեղափոխվում են նորաձևության մայրաքաղաք Փարիզ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում