Ռոջերսը չի ցանկանում բաժանվել Ջերարդից

Ռոջերսը չի ցանկանում բաժանվել Ջերարդից

Սթիվեն Ջերարդի պայմանագիրը դեռ մեկ տարի էլ ուժի մեջ է: Սակայն «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հույս ունի, որ մոտ ժամանակներս ֆուտբոլիստը նոր պայմանագիր կկնքի: 

-Սթիվենի հետ արդեն քննարկել ենք համաձայնագիրը երկարաձգելու հնարավորությունը: Նա թիմի համար շատ բան է արել և հույս ունեմ, որ շուտով կլսենք նոր ու երկարաժամկետ պայմանագրի ստորագրման մասին: Վստահ եմ, որ նա դեռ երկար տարիներ կարող է մնալ մեզ մոտ ու իր խաղով երջանկացնել երկրպագուներին: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում