Ջովիկոն «Յուվեի» հետ մեկնել է Մյունխեն

Ջովիկոն «Յուվեի» հետ մեկնել է Մյունխեն

Թեպետ Սեբաստիան Ջովինկոյի մասնակցությունը «Բավարիայի» հետ առաջիկա խաղին մեծ հարցականի տակ է, նա այնուամենայնիվ իր թիմակիցների հետ մեկնել է Մյունխեն: Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը վնասվածք է ստացել «Ինտերի» հետ երեկ կայացած խաղում (1:2): 

Թուրինյան ակումբի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Ջովինկոն այսօր բաց է թողել թիմի մարզումը, սակայն Անտոնիո Կոնտեն որոշել է նրան  հայտավորել այդ կարևորագույն խաղին: Նշենք նաև, որ առողջական խնդիրներ ունեցող Վուչինիչը ևս մեկնել է Մյունխեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում