Հավակնորդների մրցաշար. Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գրիշչուկի հետ
Նմանատիպ
Լոնդոնում ավարտին է մոտենում աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարը: Նախավերջին` 13-րդ տուրում Լևոն Արոնյանը, ով վերջին երկու անհաջող երկույթներից հետո կորցրել է մրցաշարում հաղթելու հնարավորությունները, մրցեց Ալեքսանդր Գրիշչուկի հետ:
Հայ շախմատիստին այսօր ևս չհաջողվեց հաղթանակ տոնել. նա ոչ-ոքի խաղաց` գրոսմայստերները կիսեցին միավորը 38-րդ քայլին:
13-րդ տուրն ավարտվեց քիչ առաջ’ Թեյմուր Ռաջաբով-Մագնուս Կարլսեն պարտիայով. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը հաղթանակ տոնեց ադրբեջանցի շախմատիստի նկատմամբ և միավորներով հավասարվեց առաջին հորիզոնականում գտնվող Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս ոչ-ոքի էր խաղացել Բորիս Գելֆանդի հետ: Իսկ Սվիդլեր-Իվանչուկ պարտիայում առավելության հասավ Սվիդլերը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները 8,5-ական միավորով կիսում են Կրամնիկը և Կարլսենը, իսկ 3-4 տեղերում են Սվիդլերը և Արոնյանը` 7-ական միավոր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում