Քերրոլը կարոտել է հավաքականում ելույթներին

Քերրոլը կարոտել է հավաքականում ելույթներին

«Վեստ Հեմի» հարձակվող Էնդի Քերրոլն անկեղծացել է, որ կարոտում է Անգլիայի հավաքականում ելույթ ունենալու ժամանակները և այժմ պատրաստվում է ամեն բան անել Ռոյ Հոջսոնի կողմից հրավեր ստանալու համար:

«Ես շատ եմ ցանկանում կրկին պաշտպանել Անգլիայի գույները: Բայց գիտակցում եմ` դրա համար անհրաժեշտ է շատ աշխատել «Վեստ Հեմում»: Միայն այդպես է հնարավոր գրավել Ռոյ Հոջսոնի ուշադրությունը:

«Վեստ Բրոմվիչի» հետ խաղում ես երկու գոլ խփեցի, հույս ունեմ` շարունակել նույն ոգով: Մենք հիանալի թիմ ունենք և շատ լավ ենք խաղում հատկապես սեփական դաշտում»,-ասել է Քերրոլը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում