Մովսիսյանը Օզբիլիսի գոլի մասին` «Մեկ միլիոն անգամ էլ նման դիրքից հարվածի, գոլ չի խփի»
31/03/2013 23:44
Նմանատիպ
Ռուսաստանի առաջնության 22-րդ տուրի «Սպարտակ»-«Կուբան» (2:2) խաղի վերաբերյալ իր կարծիքն է արտահայտել նաև Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանը: Վերջինս կարճ հարցազրույց է տվել sport-express-ին:
– Խաղից երկակի տպավորություն ունեմ: Տանը միավորներ կորցրեցինք, դա վատ է, բայց մյուս կողմից էլ` վերջում գոլ խփեցինք և միավոր վաստակեցինք:
– Ինչպե՞ս կգնահատեք Արաս Օզբիլիսի գոլը:
– Կարծում եմ, որ եթե նա այդ դիրքից մեկ միլիոն անգամ էլ հարվածի, ոչ մի անգամ գոլ չի խփի:
– 5 միավոր տնային 3 խաղում: Սա նորմա՞լ արդյունք է:
– Ոչ, մենք պետք է ավելին վաստակենք:
– Դուք երբեւէ խաղացե՞լ էիք Օզբիլիսի դեմ:
– Կարծեմ ոչ: Հստակ չեմ հիշում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում