Կարլսենը հաղթեց Ռաջաբովին, Արոնյանը` նահանջեց 4-րդ հորիզոնական
31/03/2013 23:57
Նմանատիպ
Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարում պայքարը թեժանում է: Նախավերջին 13-րդ տուրն ավարտվեց քիչ առաջ` Թեյմուր Ռաջաբով-Մագնուս Կարլսեն պարտիայով. ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը հաղթանակ տոնեց ադրբեջանցի շախմատիստի նկատմամբ և միավորներով հավասարվեց առաջին հորիզոնականում գտնվող Վլադիմիր Կրամնիկին: Վերջինս ոչ-ոքի էր խաղացել Բորիս Գելֆանդի հետ:
Արդեն տեղեկացրել ենք, որ Արոնյանը կես միավոր վաստակեց Գրիշչուկի հետ պայքարում, իսկ Սվիդլեր-Իվանչուկ պարտիայում առավելության հասավ Սվիդլերը:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակի առաջին երկու հորիզոնականները 8,5-ական միավորով կիսում են Կրամնիկը և Կարլսենը, իսկ 3-4 տեղերում են Սվիդլերը և Արոնյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում