Կվալյարելլան չի պատրաստվում լքել «Յուվենտուսը»

Կվալյարելլան չի պատրաստվում լքել «Յուվենտուսը»

Ֆաբիո Կվալյարելլան «Ինտերի» նկատմամբ շաբաթօրյա հաղթանակից պնդում է, որ ինքը չի մտահոգվում իր ապագայի համար:

Խոսվում էր, որ «Նապոլիի ու «Սամպդորիայի» նախկին հարձակվողը ամռանը պատրաստվում է հեռանալ թուրինյան ակումբից, քանի որ լարված հարաբերությունների մեջ է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ:

Միևնույն ժամանակ, 30-ամյա հարձակվողը նշել է, որ նա, ինչպես և թիմի մյուս հարձակվողները, միշտ ուրախ են խաղադաշտ դուրս գալու հնարավորություն ստանալու համար:

-Մարզիչը հարձակվողների ռոտացիա է կատարում վերջին երկու տարիներին, ու մենք արդեն սովորել ենք դրան: Ոչ ոք չի մտահոգվում, երբ չի մասնակցում խաղին: Ամենակարևորը իմանալն է, որ դու պատրաստ կլինես, երբ գա խաղալու քո ժամանակը,- ասել է հարձակվողը Goal.com-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում