Սալիհամիջիչ. Կցանկանայի «Յուվենտուսին» ու «Բավարիային» տեսնել եզրափակչում
01/04/2013 13:48
Նմանատիպ
«Յուվենտուսի» ու «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Հասան Սալիհամիջիչը ցավալի է համարել այն, որ այդ երկու թիմերը հանդիպում են Չեմպիոնների լիգայի արդեն քառորդ եզրափակիչ փուլում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Բոսնիացին սիրով կհետևեր այս ակումբների պայքարին մրցաշարի եզրափակիչ խաղում:
-Պայքարը ծանր կլինի, սակայն թիմերը միմյանց են հանդիպում շատ վաղ փուլում: Այս զույգը արժանի կլիներ զարդարել եզրափակիչ հանդիպումը: Վերջին երկու տարիներին «Յուվենտուսը» անհավանական առաջընթաց է ապրել իր խաղոմ: «Բավարիային» դժվար կլինի հաղթել նրանց: Կարծում եմ’ մյունխենցիները մի փոքր ավելի շատ հնարավորություններ ունեն, սակայն ամեն ինչ կվճռվի խաղադաշտում,- ասել է Սալիհամիջիչը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում