Դի Կանիոն կարող է գլխավորել «Սանդեռլենդը»
Նմանատիպ
Պաոլո Դի Կանիոն բանակցություններ է վարում «Սանդեռլենդի» հետ, որի գլխավոր մարզչի պաշտոնը այս պահին թափուր է:
Ինչպես հայտնի է, շաբաթօրյա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո, որում մանկունյանցիները հաղթեցին 1-0 հաշվով, «կատուների» սեփականատեր Էլլիս Շորտը Մարտին Օնիլին ցույց տվեց դռան կողմը: Այդ օրվանից էլ ակումբը նոր մարզչի փնտրտուքների մեջ է:
Այժմ հայտնվել է տեղեկատվություն, որ այդ պաշտոնը կարող է ստանձնել 44-ամյա Դի Կանիոն, ով փետրվարին հեռացվել էր Առաջին լիգայի «Սուինդոն» ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից’ ղեկավարության հետ տարաձայնությունների պատճառով: Այս մասին հայտնում են անգլիական հեղինակավոր ԶԼՄ-ները:
Վերջերս իտալացի մասնագետը կարող էր հայտնվել նաև «Ռեդինգում», սակայն այդ ակումբը որոշեց վստահել Նայջլ Էդկինսին, ով իր դեբյուտային խաղում 1-4 հաշվով զիջեց «Արսենալին»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում