Սկոլարին ցանկանում է աշխատել Անգլիայում
Նմանատիպ
«Չելսիի» նախկին ու Բրազիլիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիշ Ֆելիպե Սկոլարին նշել է, որ կցանկանար երբևէ Պրեմիեր լիգայում նորից աշխատելու հնարավորություն ստանալ:
«Սելեսաոյի» ղեկը ստանձնելուց հետո այժմ դժվար է խոսել մասնագետի’ Մառախլապատ Ալբիոն վերադառնալու մասին: Հիշեցնենք, որ Սկոլարին ժամանակին աշխատել է «Չելսիում»’ այնտեղ անցկացնելով 7 ամիս ժամանակ, ինչից հետո հեռացվել է պաշտոնից:
-Ես խնդիրներ ունեի մի քանի խաղացողների հետ: Քանի որ ես Հարավային Ամերիկայից էի, մի քանի հարցերի շուրջ ունեի այնպիսի տեսակետներ, որոնք նրանց դուր չէին գալիս: Բայց ես չեմ ցանկանում կենտրոնանալ բացասականի վրա: Ինձ շատ դուր էր գալիս Անգլիայում աշխատելը: Մարզչական աշխատանքի մասին կմտածեմ ևս 3-4 տարի, ապա էլ ինչո՞ւ այդ ժամանակահատվածում չմտածել Պրեմիեր լիգա վերադառնալու մասին,- ասել է Սկոլարին Sky Sports-ի հետ զրույցում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում