Ռոնալդո. Նեյմարը աշխարհում լավագույններից մեկը կլինի, երբ լքի Բրազիլիան

Ռոնալդո. Նեյմարը աշխարհում լավագույններից մեկը կլինի, երբ լքի Բրազիլիան

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռոնալդոն շարունակում է կարծել, որ «Սանթոսի» հարձակվող Նեյմարը պետք է լքի բրազիլական ակումբը, հաղորդում են հարավամերիկյան ԶԼՄ-ները: Ռոնալդոն վստահ է, որ միայն Եվրոպայում Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստը կկարողանա դառնալ աշխարհի լավագույն խաղացողներից մեկը:

-Եթե Նեյմարը ցանկանում է դառնալ աշխարհի լավագույններից մեկը, ապա պետք է Բրազիլիայից տեղափոխվի Եվրոպա: Նա շատ մեծ տաղանդ ունի, որպեսզի սահմանափակվի մեր առաջնությունում այն ցուցադրելով: Նրա տեղափոխությունը եվրոպական ակումբներից մեկը շատ կարևոր կլինի հավաքականի’ Աշխարհի առաջնությունում ելույթների տեսանկյունից: Նա կդառնա ավելի հասուն ու փորձ ձեռք կբերի,- ասել է Ռոնալդոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում