Բենիտեսը իրեն չի տեսնում «Չելսիում», քանի որ վստահ է, որ թիմը գլխավորելու է Մոուրինյոն
01/04/2013 14:38
Նմանատիպ
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռաֆա Բենիտեսը կարծում է, որ նա ապագա չունի ակումբում, հաղորդում են անգլիական ԶԼՄ-ները:
Պարբերականների ունեցած տեղեկություններով, իսպանացի մասնագետը իրեն շատ մոտ մարդկանց ասել է, որ հաջորդ մրցաշրջանից թիմը գլխավորելու է «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Վերջինս էլ անգլիական ակումբի ղեկավարությանը խնդրել է, որ իր հետ Լոնդոն բերեն նաև մադրիդյան ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:
Հիշեցնենք’ Իսպանիայում շատ է խոսվում պորտուգալացի մասնագետի ապագայի մասին: Մրցաշրջանի ընթացքում շատ է գրվել, որ նա խնդիրներ ունի թիմի որոշ ֆուտբոլիստների հետ, սակայն դա այդպես էլ չի հաստատվել: Բացի այդ, Մոուրինյոն միանշանակորեն չի խոսել իր ապագայի մասին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում