Պոդոլսկին չի տեղափոխվի «Յուվենտուս»

Պոդոլսկին չի տեղափոխվի «Յուվենտուս»

«Արսենալի» հարձակվող Լուկաս Պոդոլսկին հերքել է այն լուրերը, թե ամռանը պատրաստվում է տեղափոխվել «Յուվենտուս»:

-«Յուվե». իհարկե, հաճելի է, երբ քեզնով հետաքրքրվում է այդպիսի ակումբ,- ասել է գերմանացին Bild-ի հետ զրույցում:

-Շատ ակումբների ներկայացուցիչներ են ժամանում Լոնդոն, որպեսզի հետևեն իմ խաղին: Սակայն «Արսենալում» ինձ շատ հարմարավետ եմ զգում, ու չեմ պատրաստվում որևէ այլ տեղ հեռանալ:

Հիշեցնենք’ Պոդոլսկին այս մրցաշրջանում «կանոնիերների» կազմում անցկացրել է 26 խաղ’ խփելով 8 գնդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում