Ալ-Հելաիֆի. Ցանկանում եմ` Բեքհեմը «ՊՍԺ»-ում մնա ևս մեկ տարի

Ալ-Հելաիֆի. Ցանկանում եմ` Բեքհեմը «ՊՍԺ»-ում մնա ևս մեկ տարի

«Պարիս Սեյնտ-Ժերմենի» նախագահ Նասեր ալ-Հելաիֆին ֆրանսիական ԶԼՄ-ների հետ զրույցում նշել է, որ ակումբը ճիշտ է վարվել’ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ պայմանագիր առաջարկելով Դևիդ Բեքհեմին:

-Նա երջանիկ է Փարիզում: Ճիշտն ասած, ես ցանկանում եմ, որ Բեքհեմը այստեղ մնա ևս մեկ տարի, ու մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Բանակցությունները ընթանում են: Բեքհեմի ձեռքբերումը ակումբում իմ ամենահաջող որոշումներից մեկն է: Որպես խաղացող, որպես մարդ ու որպես ակումբի դեսպան’ նա բացառիկ ընտրություն է: Նրա ժամանումը թիմում հիանալի մթնոլորտ ստեղծեց: Բոլորին դուր եկավ այդ որոշումը,- ասել է ալ-Հելաիֆին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում