Յովետիչը չի մասնակցի «Միլանի» հետ խաղին

Յովետիչը չի մասնակցի «Միլանի» հետ խաղին

«Ֆիորենտինայի» հարձակվող Ստեվան Յովետիչը վնավածքի պատճառով բաց կթողնի «Միլանի» հետ առաջիկա հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, 23-ամյա ֆուտբոլիստի մոտ ձախ ազդրի վնասվածք է, որի բուժման համար կպահանջվի 2 շաբաթ: Այպիսով, բացի «Միլանի» հետ խաղից Յովետիչը հնարավոր է բաց թողնի «Ատալատնայի» հետ հանդիպումը:

Հավելենք` ընթացիկ մրցաշրջանում Յովետիչը մասնակցել է 25 խաղի և դարձել 12 գոլի հեղինակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում