Ռեյնգոլդը քննադատում է Մովսիսյանին. «Յուրա Մովսիսյանին ես չեմ համարում լավ ձեռքբերում»
Նմանատիպ
Մոսկվայի «Սպարտակի» վետերան Վալերի Ռեյնգոլդն իր կարծիքն է արտահայտել Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան ակումբի հարձակվող Յուրա Մովսիսյանի մասին: Այս թեմայով Ռեյնգոլդը զրուցել է Р-Спорт-ի թղթակցի հետ:
«Ինձ զարմացնում է «Սպարտակի» տրանսֆերային քաղաքականությունը. ակումբը ձեռք է բերում ֆուտբոլիստների, իսկ հետո վաճառում ավելի էժան գնով: Եվ Մովսիսյանին ես չեմ կարող համարել լավ ձեռքբերում: Երբ նա երեք գոլ խփեց, անխոս, ցնցեց բոլորին: Նման բաներ հազվադեպ են լինում: Սակայն ֆուտբոլիստի գլխավոր արժանիքը կայունությունն է: Դա ավելի կարևոր է, քան մեկ խաղում երեք գոլ խփելը: Երբ ֆուտբոլիստը երկու խաղ անընդմեջ քայլում է դաշտում, ի՞նչ մակարդակի մասին կարելի է խոսել:
Խորհրդային տարիներին կայուն ձևով խփում էին 3-4 գնդակ, և ոչ-ոք չէր զարմանում, չէ՞ որ հարձակվողի պարտականությունը հենց դա է: Բացի այդ Մովսիսյանը չի կարողանում խաղալ առանց գնդակի, իսկ դա շատ կարևոր է: Այո, բարդ է. ես ինքս հարձակվող եմ եղել, դժվար է վազել, գնդակ խլել ազատ տարածությունում: Սակայն 20 անգամ փորձելուց հետո 21-րդ դեպքում դու կպատժես մրցակցիդ»,-ասել է Ռեյնգոլդը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում