Խեդիրա. Գերմանական ֆուտբոլը աճում է

Խեդիրա. Գերմանական ֆուտբոլը աճում է

«Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4  եզրափակչում երկու գերմանական թիմերի մասնակցությունից.

-«Բորուսիան» և «Բավարիան» շատ ուժեղ են նաև այս տարի: Երկու թիմերն էլ հիանալի են խաղում եվրոպական առաջնություններում: 

Այս ամենը ցույց է տալիս, որ գերմանական ֆուտբոլը աճում է: Երիտասարդական ակադեմիաներն ու հենց առաջնությունը շատ բան են սովորեցնում ֆուտբոլիստներին: Գերմանիան շատ տարիներ քնած էր, սակայն հիմա նորից ցանկանում են ամեն ինչ վերսկսել: Մեխանիզմն իր պտուղներն է տալիս, և հիանալի ֆուտբոլիստներ են ասպարեզ գալիս: Սրա հետ մեկտեղ նոր ու հանճարեղ թիմեր են ծնվում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում